Դիալոն հերոսանում է. «Ման. Յունայթեդը» comeback արեց «Սաութհեմփթոնի» դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սաութհեմփթոնի» դեմ։
Հյուրերը Մանուել Ուգարտեի ինքնագոլի շնորիվ 43-րդ րոպեից մինչև խաղավարտ հաղթում էին «կարմիր սատանաներին», սակայն Ռուբեմ Ամորիմի գլխավորած թիմը կարողացավ comeback անել և հաղթել 3:1 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ մանկունյական ակումբի վինգեր Ամադ Դիալոն։ 22-ամյա ֆուտբոլիստը 82-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, 90-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, իսկ 90+4-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը` 3:1։ Կոտդիվուարցի եզրային հարձակվողը հեթ-տրիկ գրանցեց։
Նշենք, որ «Յունայթեդը» Պրեմիեր լիգայում նախորդ հաղթանակը տարել էր դեկտեմբերի 15-րին, երբ մանկունյական դերբիում 2:1 հաշվով պարտության էր մատնել «Մանչեսթեր Սիթիին»։ Այդ խաղում նույնպես «կարմիր սատանաները» կամային հաղթանակ էին տարել, իսկ վճռորոշ գոլը 90-րդ րոպեին կրկին խփել էր Ամադ Դիալոն։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով բարձրացավ 12-րդ տեղ, «սրբերն» ունեն միայն 6 միավոր և վերջին են` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից