Դի Մարիա․ «Լիգա 1-ում հաղթելը գնալով բարդանում է»
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է ֆրանսիկանա Լիգա 1-ի մակարդակի մասին՝ նշելով, որ առաջնությունը վերջին տարիներին բարձրացրել է մակարդակը․
«Կարծում եմ՝ առաջնության մակարդակը վերջին տարիներին բարելավվել է, և այն վերջին տարիներին ավելի ուժեղ է դարձել։ Լիգա 1-ում հաղթելը գնալով բարդանում է։
Շատերի կարծիքով Լիգա 1-ը մյուս լիգաներից թույլ է, բայց նայենք նաև այլ լիգաներում տեղի ունեցող իրադարձություններին։ Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլը» մյուսներից առաջ է 22 միավոր, և երբ ՊՍԺ-ն հասնում է նման արդյունքի, բոլորը սկսում են խոսել այն մասին, որ ֆրանսիական առաջնությունը թույլ է և ոչ մրցունակ։ Այո, մեր առաջնությունում քիչ աստղային անուններ են հանդես գալիս, բայց մեր լիգան իսկապես մրցունակ է»,- դի Մարիայի խոսքերը մեջբերում է LFP-ն։
# Անխել-դի-Մարիա, Լիգա-1, Լիվերպուլ, ՊՍԺ