Դի Մարիայի ու Վլահովիչի բենեֆիսը. Յուվենտուսը ջախջախեց Սասուոլոյին🎥

Դի Մարիայի ու Վլահովիչի բենեֆիսը. Յուվենտուսը ջախջախեց Սասուոլոյին🎥

16/08/2022 - 00:39

Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Յուվենտուսը»` Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Չնայած հանդիպման մեկնարկում շատ ավելի լավ տեսք ունեին «Սասուոլոյի» ֆուտբոլիստները, սակայն հետագա ընթացքում «բյանկոներիներն» ապացուցեցին իրենց բարձր կարգը` մրցակցին հաղթելով 3:0 հաշվով։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից փայելեցին թիմի նորեկ Անխել դի Մարիան ու Դուշան Վլահովիչը, ով դարձավ դուբլի հեղինակ։

Արգենտինացի վինգերն էլ իր անվան դիմաց գրանցեց գոլ և գոլային փոխանցում։

Այսպիսով, թուրինյան ակումբն Ա սերիայի նոր մեկնարկած մրցաշրջանն սկսեց վստահ հաղթանակով։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023