Դեպայը որոշել է հեռանալ Բարսելոնայից
«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Բարսելոնայից»։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի հարձակվողը դժգոհ է «բլաուգրանայում» ունեցած իր կարգավիճակից և որոշել է հեռանալ ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ` Մեմֆիսի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդը», որը պատրաստ է վարձակակել 28-ամյա ֆուտբոլիստին։
Ինքը` Դեպայը, նույնպես ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան ակումբի կազմում և գրեթե կասկած չկա, որ եթե ակումբները հասնեն համաձայնության, նա կտեղափոխվի «Ատլետիկո»։
Հաղորդվում է, որ առաջիկա օրերին ակումբները ծրագրում են գործարքի հարցում նոր բանակցություններ անցկացնել։
Հիշեցնենք, որ Դեպայը «կապտանռնագույնների» շարքերը համալրել է 2021 թ. հուլիսին, որի շրջանակում մինչ օրս անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Մեմֆիս Դեպայ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո