Դենիս Նևեդրովը խուսափել է լուրջ պատժից 🎥
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովը խուսափել է լուրջ պատժից ու կմասնակցի Չեխիայի թիմի դեմ Եվրո-2026-ի B խմբի երկրորդ տուրի հանդիպմանը։
Մրցաշարի առաջին տուրում Ուկրաինայի թիմի նկատմամբ տարած պատմական հաղթանակից (2:1) հետո 31-ամյա ֆուտզալիստը հայտնվել էր լուրջ սկանդալի եզրին։
Ուկրաինացիներն ՈՒԵՖԱ-ին բողոք էին ներկայացրել, թե Նևեդրովը հանդիպման ավարտից հետո տեսախցիկների առջև վիրավորական արտահայտություն է թույլ տվել։
Մասնավորապես, ուկրաինացիները պնդում էին, թե ռուսական «Տյումենի» ունիվերսալն ասել է «лох» (Խմբ.` ժարգոնային բառ, որը թարգմանաբար նշանակում է «հիմար»)։
ՀՖՖ-ն ստեղծված իրավիճակում հանդես էր եկել հայտարարությամբ.
«Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և ընթացքում տեղի ունեցածը:
ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ` ըստ որոնց ուկրաինական կողմի բողոքի պնդումներն անհիմն են: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»։
Համացանցում տարածված տեսանյութերից հասկացվում է, որ Նևեդրովն ասել է ոչ թե «лохи» և այլ «вазi Украина»` «վազի՛ր, Ուկրաինա»։
ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեի նախնական որոշմամբ Նևեդրովը որակազրկվել էր 1 խաղով։ ՀՖՖ-ի բողոքարկումից հետո, սակայն, որոշումը փոխվել է։
31-ամյա ֆուտզալիստը մեկ տարի պայմանական պատիժ է ստացել։ Այդ ընթացքում եթե նմանատիպ այլ միջադեպ գրանցվի, նա կորակազրվի երկու խաղով։
Այսպիսով, Նևեդրովը կկարողանա մասնակցել Չեխիայի դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 25-ին, մեկնարկը` ժամը 16:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դենիս Նևեդրով, Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, ՀՖՖ, ՈւԵՖԱ, ֆուտզալ, Ֆուտզալի Ուկրաինայի հավաքական, Ֆուտզալի Չեխիայի հավաքական🇺🇦Официально: Украинская ассоциация футбола обратилась в УЕФА в связи с инцидентом, произошедшим после матча Армении и Украины.
— Futsal Legends (@Futsal_Legends) January 23, 2026
Причиной стала эмоциональная реакция после финального свистка выступающего за «Тюмень» Дениса Неведрова, а также эмодзи в Instagram. pic.twitter.com/h6JIfXKRcz