Դեյան Կուլուսևսկին բուժզննում է անցնում Յուվենտուսի համար?
«Ատալանտայի» կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին ժամանել է «Յուվենտուսի» մարզաբազա։
19-ամյա մակեդոնական արմատներով շվեդը նկարվել է երկրպագուների հետ, բաժանել է ստորագրություններ և ուղևորվել է բուժզննում անցնելու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի դիմաց «Յուվենտուսը» «Ատալանտային» կվճարի 35 մլն եվրո, ևս 9 միլիոն Բերգամոն ներկայացնող ակումբը կստանա բոնուսի տեսքով։ Խաղացողի աշխատավարձը կազմելու է 2,5 մլն եվրո, իսկ պայմանագիրը լինելու է 5 տարով։
Մինչև մրցաշրջանի ավարտը խաղացողը կշարունակի հանդես գալ «Պարմայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 17 հանդիպման ընթացքում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Դեյան Կուլուսևսկի, Յուվենտուս, Պարմա