«Դեմբելեն խաղում է կա՛մ համաշխարհային մակարդակի, կա՛մ սիրողական ֆուտբոլ». Վան դեր Վարտ
Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը խոսել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի թիմից Ֆրանսիայի հավաքականի կրած պարտության (0:2) մասին, հայտնում է Voetbal Primeur-ը։
«Իսպանիան արժանի հաղթանակ տարավ։ Նրանք խաղացին այնպես, ինչպես արել էին ամբողջ մրցաշարի ընթացքում` վերահսկելով դաշտում կատարվող ամեն ինչ։
Ֆրանսիան գրեթե ամբողջ հանդիպման ժամանակ մնացել էր առանց գնդակի։ Իսպանիան նույնպես շատ գոլային պահեր չունեցավ, բայց մի քանի լավ գրոհ զարգացրեց։
Ռաբյոյին թվում էր, թե ինչ-որ տոնավաճառի կարուսելի վրա պտտվում է։ Նման խաղացողներ էլի կային դաշտում։ Նրանք պատշաճ մակարդակի վրա չէին։
Դեմբելեն խաղում է կա՛մ համաշխարհային մակարդակի, կա՛մ սիրողական ֆուտբոլ։ Տպավորություն է, թե երրորդ տարբերակ չկա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Ադրիեն Ռաբիո, Աշխարհի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Մունդիալ-2026, Ուսման-Դեմբելե, Ռաֆայել վան դեր Վաարտ, Ֆրանսիայի հավաքական