Դեմբելեի գործակալ. Ես 100%-ով վստահ եմ, որ Ուսմանը կմնա Բարսելոնայում

Դեմբելեի գործակալ. Ես 100%-ով վստահ եմ, որ Ուսմանը կմնա Բարսելոնայում

28/08/2019 - 18:04

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն հերքել է այն լուրերը, որ իր հաճախորդը կարող է փոխել ակումբը:

«Դեմբելեն կմնա «Բարսելոնայում», ես վստահ եմ 100%-ով: Անհնար է, որ նա հեռանա: Դեմբելեն ցանկանում է հաղթել «Բարսելոնայում»:»,- Սիսոկոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիները «ՊՍԺ»-ի հետ համաձայնեցրել են Նեյմարի տրանսֆերը: «Բարսելոնան» մտադիր է գործարքին միացնել Դեմբելեին, իսկ վերջինս չի ցանկանում հեռանալ ակումբից:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023