Դեկու. ««Բարսան» ապացուցեց, որ պայքարում է բոլոր տիտղոսների համար»
Դեկու. ««Բարսան» ապացուցեց, որ պայքարում է բոլոր տիտղոսների համար»
04/03/2026 - 17:00

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին, հայտնում է Sport.es-ը։

«Մեզ երկրպագուների աջակցությունն էր հարկավոր, ու մենք ստացան այն։ Թիմը հիասքանչ հանդիպում անցկացրեց, բայց 0:4-ը հետ բերելը շատ բարդ է։ Մենք գիտեինք դա։

«Բարսան» ապացուցեց, որ պայքարում է բոլոր տիտղոսների համար։ Չենք կարող միշտ հաղթել, բայց նման վերաբերմունքի դեպքում կարող ենք երազել մեծ բարձրունքների մասին։

Այժմ պետք է վերականգնվենք ու գնահատենք իրավիճակը։ Ցույց տվեցինք, որ պահեստայինների նստարանից փոխարինման դուրս եկած յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է իր ներդրումն ունենալ։ Գովելի է, որ մենք դոմինանտ խաղ ցույց տվեցինք»,- ասել է Դեկուն։

«Բարսելոնան», չնայած խոշոր հաշվով հաղթանակին, ավարտել է պայքարն Իսպանիայի գավաթի խաղարկությունում. կատալոնական ակումբը դիմակայության առաջին խաղում պարտվել էր 0:4 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026