Դե Խեա. ՄՅՈւ-ի խաղը չէր համապատասխանում իր մակարդակին
ՄՅՈւ-ի դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանություն է տվել ԱՊԼ-ի շրջանակներում «Էվերթոնից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո (4:0):
«Դժվար է բառերով նկարագրել իմ զգացողությունները:
Որպես թիմի ավագ պետք է ասեմ, որ թիմի խաղը, արդյունքը, չէին համապատասխանում մակարդակին, որը պետք է լինի, երբ հագնում ես այս մարզաշապիկը:
Մենք գիտենք, որ պետք է առաջ գնանք, բայց խոսքերը բավական չեն: Մենք պետք է ամեն ինչ տանք ակումբի համար: Շնորհակալ ենք ձեզանից անվերապահորեն աջաակցելու համար:»,- գրել է Դե Խեան իր Twitter-ում: