Դե Բրույնեի բենեֆիսը!!! Ման. Սիթին ջախջախեց Վուլվզին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Հանդիպման մեկնարկից Պեպ Գվարդիոլայի թիմը տիրեց նախաձեռնությանն ու պահեց այն մինչև վերջ` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։
«Քաղաքաբնակների» կազմից պոկերի հեղինակ դարձավ Կևին դե Բրույնեն, մեկ գոլ էլ խփեց Ռահիմ Սթերլինգը։
«Գայլերի» միակ գոլն էլ գրանցվեց Լանդեր Դենդոնկերի անվան դիմաց։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 89 միավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Լիվերպուլին» գերազանցելով 3 միավորով։
«Վուլվզը», 50 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լեանդեր Դենդոնկեր, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռահիմ-Սթերլինգ, Վուլվերհեմփթոն