Դե Բրոյնեն, Մարեզն ու Ագուերոն անհավանական ֆուտբոլ են ցուցադրում?
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1։6 հաշվով ջախջախեց հետնապահների թվում ընթացող «Աստոն Վիլլային»։
Ֆանտաստիկ հանդիպում անցկացրին «քաղաքաբնակների» առաջատարներ Ռիյադ Մարեզն, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, Կևին դե Բրոյնեն (2 գոլյաին փոխանցում), և Սերխիո Կուն Ագուերոն, ում հաշվին գրանցվեց 3 գնդակ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում էլ գրանցվեց Գաբրիել Ժեզուսի հաշվին։ Տանտերերի կազմից միակ գնդակը հեղինակեց Անվար Էլ-Ղազին՝ հստակորեն իրացնելով 11 մետրանոցը։
Պեպ Գվարդիոլայի սաները վաստակեցին 47 միավոր՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Աստոն Վիլլան» 21 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Գաբրիել Ժեզուս, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Ռիյադ Մարեզ, Սերխիո-Ագուերո