Դիտարժան ֆուտբոլ «Էնֆիլդում». Լիվերպուլը հաղթեց Չելսիին 🎥

Դիտարժան ֆուտբոլ «Էնֆիլդում». Լիվերպուլը հաղթեց Չելսիին 🎥

20/10/2024 - 21:32

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։

Հանդիպումն անցավ բավական լարված, համառ և դիտարժան պայքարում, որն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով` 2:1 հաշվով։

Մերսիսայդյան ակումբից աչքի ընկան Մոհամոդ Սալահն ու Կյորտիս Ջոնսը, «ազնվականների» գոլը խփեց Նիկոլաս Ջեքսոնը։

Արնե Սլոթի գլխավորած թիմը վաստակեց 21 միավոր և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ, «Չելսին» 14 միավորով 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023