Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Պայքարն ավարտեցին 96 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էին Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը։
Հովհաննիսյանը, երկամարտի 377 (172+205 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի չեմպիոն։
26-ամյա ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։
Արա Աղանյանը, երկամարտի 364 կգ (165+199 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Աղանյանը նաև փոքր արծաթե ու բրոնզե մեդալ նվաճեց համապատասխամաբար պոկում և հրում վարժություններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արա Աղանյան, Դավիթ Հովհաննիսյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ