Դավիդ Լուիզը 11 մետրանոցի մասին. Սալահն ասաց, որ հպում չի զգացել
«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը մեկնաբանել է ԱՊԼ-ի 3-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ հադիպման ժամանակ կատարած իր խախտումը, որի արդյունքում «զինագործների» դարպասին նշանակվել էր 11 մետրանոց:
«Դա մեքենայացված շարժում էր, բայց ես խոսել եմ Սալահի հետ, և նա ասաց, որ չի զգացել հպում:
Մրցավարն էլ ինձ դեղին քարտ ցույց տվեց, ինչը նշանակում էր, որ ես չէի կարող խախտում անել 3-րդ գոլի դրվագում: Դա ազդեց իմ խաղի վրա:»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Squawka News-ը: