Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
Վոլգոգրադի «Ռոտորի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ հավաքական էր հրավիրվել 2024թ. սեպտեմբերին։ Նա ազգային թիմում երեք հանդիպման է մասնակցել։
Դավիդյանը «Ռոտորում» է 2025թ. հուլիսից, 9 խաղում 2 գոլ է խփել ու 2 ասիստ կատարել։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին մրցակցի դաշտում կմցրի Հունգարիայի դեմ, իսկ հոկտեմբերի 14-ին հյուրընկալվելիս կհանդիպի Իռլանդիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական