Դանիացիները ջարդուփշուր արեցին Մոլդովայի հավաքականին՝ խփելով 8 գնդակ🎥
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Դանիայի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Մոլդովայի ընտրանու դեմ։
Կասպեր Հյուլմանի սաները պարզապես կատարյալ հանդիպում անցկացրին՝ ջարդուփշուր անելով մրցակցին․ Դանիայի հավաքականը հաղթեց 8։0 հաշվով։
Սկանդինավյան հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձան Կասպեր Դոլբերգն ու Միկել Դամսգարդը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Մաթիաս Յենսենը, Յենս Լարսենը, Ռոբերտ Սկովը և Մարկուս Ինգվարտսենը։
Հատկանշական է, որ դանիցաներն այդ 8 գնդակները խփեցին կատարած 11 դիպուկ հարվածներից հետո։
Այս հաղթանակից հետո Դանիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը։
Այս խմբի վերջնական մրցաշարային տեսքը պարզ կդառնա Ավստրիա – Ֆարերյան Կղզիներ և Իսրայել – Շոտլանդիա հանդիպումներից հետո, որոնք ներկա պահին ընթացքի մեջ են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Դանիայի հավաքական, Կասպեր Հյուլման, Կասպեր-Դոլբերգ, Մաթիաս Յենսեն, Մարկուս Ինգվարտսեն, Միկել Դամսգարդ, Մոլդովայի հավաքական, Յենս Լարսեն, Ռոբերտ Սկով