Դանիական ակումբի գլխավոր մարզչի օգնականը դուրս է եկել փոխարինման՝ դառնալով գոլի հեղինակ?
Ուրբաթ՝ մայիսի 22-ին, դանիական «Կոպենհագենը» սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացրել դանիական մեկ այլ ակումբ «Օդենսեի» դեմ։
Թվում էր՝ այս հանդիպումը սովորական հանդիպում է և որևէ արտառոց բան չկա, սակայն 84-րդ րոպեին, հյուրերի գլխավոր մարզիչ Յակոբ Միկելսենը տարօրինակ որոշում կայացրեց՝ փոխարինամ դուրս բերելով իր օգնական Հենրիկ Հանսենին, ով ֆուտբոլային կարիերան ավարտել է 2015 թվականին։
Ամենահետաքրքիրն այն է, որ փոխարինման դուրս գալուց հետո Հանսենը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ՝ գնդակը մրցակցի դարպասապահի վրայով ուղարկելով դարպասը։ Այդ գոլի շնորհիվ հաշիվը դարձավ 2։2 և «Օդենսեն» փրկվեց պատրությունից։
# Դանիայի Սուպերլիգա, Կոպենհագեն, Հենրիկ Հանսեն, Յակոբ Միկելսեն, Օդենսե