Դանիա – Ֆինլանդիա հանդիպումը դադարեցվել է Էրիկսենի ուշագնացության պատճառով
Եվրո-2020-ի B խմբի շրջանակում Դանիայի հավաքականը Կոպենհագենում մրցում էր Ֆինլանդիայի ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսի 42-րդ րոպեին Դանիայի հավաքականի ավագ Քրիստիան Էրիկսենն առանց պայքարի վայր ընկավ և ուշագնաց եղավ։
Դանիացիների բուժանձնակազմը երկար ժամանակ նրան հենց խաղադաշտում օգնություն էր ցուցաբերում և, ի վերջո, արհեստական շնչառության սարք դրեցին նրա դեմքին` պատգարակի վրա տանելով նրան դաշտից դուրս։
Երկու հավաքականների ֆուտբոլիստներն ուղևորվեցին հանդերձարան, իսկ ՈԻԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնեց, որ հանդիպումը, բժշկական արտակարգ պատահարի պատճառով, հետաձգվում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Քրիստիան-Էրիկսեն, Ֆինլանդիայի հավաքական