Դանի Ալվեսը ցանկանում է վերադառնալ Բարսելոնա
Պաշտպան Դանի Ալվեսը «Բարսելոնայից» առաջարկի է սպասում:
Ինչպես հայտնում է UOL Esporte-ն, 36-ամյա պաշտպանը մինչև օգոստոսի սկիզբը կսպասի կատալոնական ակումբից առաջարկի:
Ալվեսը կարծում է, որ «Բարսելոնայի» բանակցությունները «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի հետ կարող են իրեն օգնել, քանի որ հայտնի էր դարձել, որ գործարքի մաս կարող է դառնալ Նելսոն Սեմեդուն:
Բրազիլացին նաև կարծում է, որ Նեյմարի տրանսֆերի իրականանալու դեպքում կատալոնական ակումբի ղեկավարությունը կարող է նաև գնահատել նրանց ընկերական հարաբերությունները:
Ամառային տրանսֆերաին պատուհանի ժամանակ Ալվեսը «ՊՍԺ»-ից հեռացավ որպես ազատ գործակալ: Նրան ձեռք բերել ցանկանում են «Ինտերը» և «Յուվենտուսը»: