Դանի Ալվեսը, հնարավոր է, վերադառնա Բարսելոնա
Բրազիլացի հանրահայտ եզրային պաշտպան Դանի Ալվեսն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 38-ամյա պաշտպանն անցնող շաբաթվա ընթացքում կապվել է «բլաուգրանասի» ղեկավարության հետ և նշել, որ պատրաստ է 2022 թ. հունվարի 1-ից միանալ ակումբին։
Աղբյուրի փոխանցմամբ` գումարն Ալվեսի համար խնդիր չէ, քանի որ պատրաստ է նույնիսկ նվազագույն աշխատավարձով խաղալ «Բարսելոնայի» կազմում։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչները Ալվեսից ժամանակ են խնդրել, որպեսզի խորհրդակցեն ակումբի մարզչական շտաբի հետ։
Ինքը` Ալվեսը, իր գործակալներին հայտնել է, որ նրա համար առաջնային նպատակը հարազատ ակումբի հետ պայմանագիր կնքելն է։
Վետերան ֆուտբոլիստը գործակալների կարգադրել է այլ ակումբների առաջարկներ չդիտարկել, քանի դեռ «Բարսելոնան» վերջնական որոշում չի կայացրել։
Հավելենք, որ Դանի Ալվեսի վերջին ակումբը եղել է բրազիլական «Սան Պաուլոն», որտեղից հեռացել է 2021 թ. սեպտեմբերին։ Ակումբն Ալվեսին պարտք էր 2 մլն եվրո աշխատավարձ։
«Սան Պաուլոյից» հեռանալուց հետո Ալվեսը հայտարարեց, որ մինչև 2022 թ. հունվար մինաշանակ որևէ ակումբի հետ պայմանագիր չի կնքելու։
Հիշեցնենք, որ Ալվեսը 2008-2016 թթ. արդեն հանդես եկել է «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 391 հանդիպում` դառնալով 21 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, Սան Պաուլո, տրանսֆերներ