Գևորգ Տարախչյանն` արտասահմանյան ակումբների ուշադրության կենտրոնում
Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած վինգեր Գևորգ Տարախչյանը խզել է պայմանագիրն «Ուրարտուի» հետ, գրում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
22-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել արտերկրում։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Իրանը, Ուկրաինան և Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնղ ակումբները։
Տարախչյանն «Ուրարտուի» սան է, որի հիմնական թիմում 60 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 ասիստ։ Նա մեկ հանդիպման է մասնակցել Հայաստանի հավաքականի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գևորգ Տարախչյան, Հայաստանի-հավաքական, Ուրարտու, տրանսֆերներ