Պաշտոնական․ Գևորգ Ղազարյանը տեղափոխվեց հունական ակումբ
Ինչպես տեղեկացնում է Հունաստանի Սուպերլիգան ներկայացնող «Լամիա» ակումբի պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է Կիպրոսի ԱԵԼ-ը ներկայացնող հայազգի կիսապաշտպանի Գևորգ Ղազարյանին:
Ավելի վաղ Interfootball.am-ի աղբյուրներից հայտնի էր դարձել, որ վարձակալությունը նախատեսված է լինելու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Լամիան» Սուպերլիգայի շրջանակում անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 11 միավոր և 14 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 13-րդ տեղը։
Գևորգ Ղազարյանն ընթացիկ մրցաշրջանում ԱԵԼ-ի կազմում խաղադաշտ է դուրս եկել 6 անգամ` դառնալով 1 գոլի հեղինակ։
# ԱԵԼ, ԱԵԼ-Լիմասոլ, Գևորգ-Ղազարյան, Լամիա, Կիպրոսի առաջնություն, Հայաստանի հավաքական, Հունաստանի Սուպերլիգա