Գրիլիշն առաջին գոլն է խփել Մանչեսթեր Սիթիի կազմում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցում է «Նորվիչի» դեմ։
«Քաղաքաբնակների» կազմում իր անդրանիկ գնդակն է խփել թիմի նորեկ Ջեք Գրիլիշը` 22-րդ րոպեին եզրափակելով Գաբի Ժեզուսի փոխանցումը։
Հիշեցնենք, որ Գրիլիշը վերջերս է ռեկորդային 117 մլն եվրոյի դիմաց «Աստոն Վիլայից» տեղափոխվել «Սիթի»` դառնալով ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Մանչեսթեր-Սիթի, Նորվիչ, Ջեք Գրիլիշ, տրանսֆերներ