Գրիզմանն առաջին գոլն է խփել Ատլետիկո վերադառնալուց հետո🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ։
Հանդիպման 84-րդ րոպեին մադրիդյան ակումբի կազմից աչքի ընկավ Անտուան Գրիզմանը, ով հաշիվը դարձրեց 1:1։
Հատկանշական է, որ ֆրանսիացի հարձակվողը «Ատլետիկո» վերադառնալուց հետո խփեց իր առաջին գոլը, ինչի համար նրան պահանջվեց 6 հանդիպում։
Հիշեցնենք, որ նախքան «Բարսելոնա» տեղափովելը Գրիզմանը 2014-19 թթ. արդեն հանդես եկել էր «հնդկացիների» կազմում։
30-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 263 հանդիպում` դառնալով 134 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Միլան, Չեմպիոնների-լիգա