Գրիզմանի ֆանտաստիկ բենեֆիսը. Ատլետիկոն ջախջախեց Սելտային 🎥
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։
Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «հնդկացիներն» ունեին խաղային և տարածքային լուրջ առավելություն` Վիգոն ներկայացնող ակումբին ջախջախելով 3:0 հաշվով։
Դիեգո Սիմեոնեի թիմից փայլեց Անտուան Գրիզմանն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 9 խաղում խփել է արդեն 7 գոլ և լավագույն ռմբարկուների ցուցակում զիջում է միայն «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, ում ակտիվում կա 8 գոլ։
Հանուն արդարության` նշենք, որ «Սելտան» 25-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար հեռացվեց դարպասապահ Իվան Վիլարը։
Մադրիդյան ակումբը բոլոը գոլերը խփել է քանակական առավելություն ստանալուց հետո։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 22 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
«Հնդկացիներն» առաջնության առաջատար «Ռեալ Մադրիդին» զիջում են 3 միավոր, որի համեմատ, մեկ հանդիպում էլ քիչ են անցկացրել։
«Սելտան», 6 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Սիմեոնե, Իվան Վիլար, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Սելտա