Գրիզմանի հայր․ «Որպեսզի խոսեք, Ձեզ բեռնատարի բանալին է պետք»
«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հայրը՝ Ալեն Գրիզմանը, կտրուկ պատասխան է տվել ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին։
Ավելի վաղ «Սետինեը» բացատրել էր, թե ինչու Գրիզմանը շատ ավելի քիչ խաղաժամանակ է ստանում, քան Լեո Մեսսին կամ Լուիս Սուարեսը․ «Չեմ պատրաստվում ներողություն խնդրել նրանից, սակայն հասկանում եմ, որ նա կարող է իրեն վատ զգալ։ Սուարեսին և Լեոյին պետք է միշտ պահել դաշտում։ Հեշտ չէ Գրիզմանի համար տեղ գտնել խաղադաշտում»,- նշել էր Սետիենը։
Ալեն Գրիզմանը շատ կտրուկ կերպով է արձագանքել 61-ամյա մասնագետի խոսքերին․
«Որպեսզի խոսեք, առաջին հերթին Ձեզ բեռնատարի բանալին է պետք, իսկ դուք պարզապես ուղևոր եք»,- նշել է Ալեն Գրիզմանը, ում խոսքերը մեջբերում է El Chiringuito TV-ն։
Վերջին շրջանում ֆրանսիացի հարձակվողը հաճախ մնում է պահեստայինների նստարանին։ Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկոյի» դեմ խաղում Գրիզմանը փոխարինման դուրս եկավ միայն 90-րդ րոպեին, ինչից հետո նրա եղբայրը՝ Թեոն, Twitter-ի իր օգտահաշվում գրել էր․
«Երկու րոպե․․․ Քիչ է մնում լաց լինել»,- գրել էր Թեո Գրիզմանը։ Ճիշտ է՝ նա հետագայում ջնջել էր գրառումը, սակայն համացանցի օգտատերերը screenshot էին արել գրառումը, իսկ AS-ը հրապարակել էր իր կայքում։
# Ալեն Գրիզման, Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Թեո Գրիզման, Լա-լիգա, Կիկե Սետիեն