Գվարդիոլան Մենդիի` գիշերային ակումբ գնալու մասին. Ես նրա հայրը չեմ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է այն ինֆորմացիային, ըստ որի՝ «Ֆուլհեմի» հետ հանդիպման օրը թիմի պաշտպան Բենժամին Մենդին մինչև ուշ գիշեր եղել է գիշերային ակումբում:
«Նրանք բավականին հասուն մարդիկ են են, որպեսզի հասկանան, թե իրենց ինչ է պետք անել:
Ես նրա հայրը չեմ: Կուզենայի, որ նա շուտ տուն վերադառնա, բայց ես նման դեպքերում չեմ կառավարում ֆուտբոլիստներին:
Դժգոհ չեմ, հանգիստ եմ: Հնարավոր է թվա, թե դա այդպես չէ, բայց ես հանգիստ եմ քնում, իսկ Մենդին պատրաստ է խաղալ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Մենդին հունվարին ստացած վնասվածքից հետո չի խաղում մինչև այժմ:
# Խոսեպ-Գվարդիոլա, Մանչեսթեր-Սիթի