Գվարդիոլան , ԱՊԼ-ի վարկածով, ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ
Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հայտնել է, թե ով է ճանաչվել 2020/21 մրցաշրջանի լավագույն գլխավոր մարզիչ։
Քվեարկության արդյունքում ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանի լավագույն գլխավոր մարզիչ է ճանաչվել Պեպ Գվարդիոլան, ում գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» դարձել է չեմպիոն։
50-ամյա մասնագետն առաջ է անցել Մարսելո Բիելսայից («Լիդս»), Դևիդ Մոյսեից («Վեսթ Հեմ»), Բրենդան Ռոջերսից («Լեսթեր») և Օլե-Գունար Սուլշերից («Մանչեսթեր Յունայթեդ»)
Հավելենք, որ Պեպ Գվարդիոլան այս մրցանակին արժանանում է արդեն 3-րդ անգամ և այդ ցուցանիշով հավասարվեց «Արսենալի» լեգենդար նախկին մարզիչ Արսեն Վենգերին ու Ժոզե Մոուրինիոյին, ով այդ մրցանակին արժանացել է միայն «Չելսիի» ղեկին։
Նրանք այդ ցուցանիշով զիջում են նաև մեկ այլ լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին, ով «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին 11 անգամ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսեն-Վենգեր, Բրենդան Ռոջերս, Դևիդ Մոյես, Ժոզե Մոուրինիո, Մանչեսթեր-Սիթի, Մարսելո Բիելսա, Պեպ Գվարդիոլա, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Օլե-Գունար-Սուլշեր