Գվարդիոլան խոսել է իրեն հանդիպած երբևէ ամենաբարդ մրցակցի մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է այն մրցակցի անունը, որն իր մարզչական կարիերայի ընթացքում երբևէ ամենաբարդն է եղել․
«Նախորդ տարվա «Լիվերպուլը» երբևէ ինձ հանդիպած ամենաբարդ մրցակիցն է եղել։
Երբք քո թիմը վերահսկում է գնդակը, նրանք մշտապես փորձում են գտնել ազատ տարածություն։ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները շատ արագ են նահանջում և անչափ ուժեղ են մարտավարական առումով։ Այդ ակումբի ֆուտբոլիստները նաև հոգեբանական առումով շատ կայուն են։ Յուրգեն Կլոպը մի մրցակից է, ով ինձ ամենաշատն է ստիպել մտածել այն մասին, թե ինչպես պետք է հաղթեմ նրան։
Ես մշտապես նշել է, որ «Ռեալը» անչափ ուժեղ ակումբ է, որն օգնել է բարդ խաղերում որպես մարզիչ դառնալ ավելի լավը։
Եթե ինձ հարցնում եք, թե որ մրցակիցն է ամենաբարդը եղել ինձ համար, ապա միանշանակ կպատասխանեմ, որ «Լիվերպուլը»։ Երբ նոր էի տեղափոխվել Պրեմիեր լիգա, մերսիսայդյան ակումբը սկզբանական շրջանում ավելի թույլ տեսք ուներ, քան հիմա, իսկ «Ռեալը» միշտ ուժեղ է եղել»,- նշել է Գվարդիոլան, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
# Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ