Գվարդիոլա. «Ֆուտբոլը մեր կյանքի նման է. հաճախ չես ստանում այն, ինչին արժանի ես»
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ. գրանցվեց 3:3 հաշիվը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան.
«Լավ հանդիպում ստացվեց, ինչն ամենակարևորն է։ Ափսոսանքի զգացում կա, ինչպես «Լիվերպուլի» դեմ խաղից հետո (1:1), քանի որ մենք շատ լավ թիմի դեմ մրցավեճում հիանալի էինք գրեթե բոլոր ասպեկտներում։
Մենք զգում ենք, որ դեռևս ուզում ենք լինել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։
Ֆուտբոլը մեր կյանքի նման է. հաճախ չես ստանում այն, ինչին արժանի ես։ Ափսոս»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Տոտենհեմ