Գվարդիոլա. «Չեմ կարողանում հաղթել Չեմպիոնների լիգան, քանի որ Ռեալը միշտ այնտեղ է խաղում»
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Կոպենհագենի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Խաղից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ նրանցից մեկն իսպանացի մասնագետին հարցրել է հետևյալը.
– Դուք «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթել եք բոլոր հնարավոր տիտղոսները, բացի Չեմպիոնների լիգայից։ Այդ մրցաշարը հաղթելն, իրոք, շատ դժվար է։ Խնդրում եմ, բացատրեք, թե ինչո՞ւ չեք կարողանում այն հաղթել։
– Քանի որ «Ռեալը» նույնպես միշտ այնտեղ է խաղում (ծիծաղում է)
– Դժբախտություն է
– Դե, այո՛,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Viaplay.dk-ն։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան, երբ գլխավորում էր «Բարսելոնան», երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող` 2009 և 2011 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ