Գվարդիոլա. «Ինձ կսպանեին, եթե ես ծախսեի այնքան, որքան Չելսին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության մասին.
«Ինձ կսպանեին, եթե ես ծախսեի այնքան, որքան «Չելսին» տրանսֆերային վերջին երկու պատուհանների ժամանակ։ Միանշանակ, ես չէի կարող այստեղ նստած լինել։
Մենք այնպիսի ուշադրության կենտրոնում կլինեինք, որ չեք պատկերացնում։
Ասում են` «Մանչեսթեր Սիթին» միայն ֆուտբոլիստներ է գնում, սակայն ես չգիտեի, որ գրպանումս այդքան գումար կա, որպեսզի գնեմ իմ ունեցած բոլոր խաղացողներին:
Մենք պետք է հետևենք, թե ինչ է տեղի ունենում շուկայում, տեսնենք, թե ինչ կարող ենք անել և վճարել այն, ինչ արդարացի ենք համարում»,- նշել է Գվարդիոլան, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Նշենք, որ «Չելսին» վերջին 1 տարվա ընթացքում տրանսֆերային շուկայում ծախսել է 997 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Պեպ Գվարդիոլա, տրանսֆերներ