Գործարքը կայացած է. Վերոնայի ֆուտբոլիստը տեղափովում է Միլան
«Վերոնայի» 20-ամյա ֆուտբոլիստ Ֆիլիպո Տերաչիանոն կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռոսոներիները» «Վերոնային» վճարելու են 4,5 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` հունվարի 8-ին երիտասարդ ֆուտբոլիստը կմեկնի Միլան և բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ Տերաչիանոն «Միլանի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ Ֆիլիպո Տերաչիանոն համարվում է իտալական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը, ով հանդես է գալիս ինչպես աջ, այնպես էլ ձախ պաշտպանի դիրքում։
Հավելենք, որ Տերաչիանոն «Վերոնայի» սան է, որի կազմում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, Նիկոլո Սկիրա, Վերոնա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆիլիպո Տերաչիանո