Գործարքը կայացած է. Սերխիո Ռամոսը վերադառնում է հարազատ ակումբ
Իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կկնքի «Սևիլիայի» հետ։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը հասել են վերջնական համաձայնության։
37-ամյա պաշտպանն անդալուսական ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ կողմերի միջև կնքվելիք պայմանագրում լինելու է նաև հատուկ կետ, որը թույլ կտա այն երկարաձգել ևս մեկ տարով։
Հաղորդվում է, որ Ռամոսն առաջարկներ է ունեցել նաև թուրքական «Գալաթասարայից» և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադից», սակայն որոշել է վերադառնալ հարազատ ակումբ։
Ընդ որում, ֆինանսական տեսանկյունից վերոնշյալ ակումբները պատրաստ են եղել ավելի շատ աշխատավարձ վճարել Ռամոսին։
Հավելենք, որ Սերխիո Ռամոսը «Սևիլիայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 1996-2005 թթ.` անցկացրած 49 խաղում խփելով 3 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, Սերխիո-Ռամոս, Սևիլիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո