Գործարքը կայացած է. Ջեյմս Մեդիսոնը տեղափոխվում է Տոտենհեմ
«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «խցանները» վճարելու են 45 մլն եվրո։
26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Ռոմանոն հաստատում է, որ գործարքի հարցում տեղի ունեցած բանակցություններում անմիջական մասնակցություն է ունեցել անձամբ «Տոտենհեմի» սեփականատեր Դենիել Լևին, ինչն էլ վճռորոշ է դարձել։
Ակնկալվում է, որ անգլիացի ֆուտբոլիստը հունիսի 28-ին բուժզննում կանցնի «Տոտենհեմի» համար և ավարտին կհասցնի իր տրանսֆերը։
Հավելենք, որ Ջեյմս Մեդիսոնը 2018 թ. հուլիսից հանդես էր գալիս «Լեսթերի» կազմում` անցկացրած 203 խաղում դառնալով 55 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիել Լեվի, Լեսթեր, Ջեյմս Մեդիսոն, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո