Գործարքը կայացած է. Պերիշիչը տեղափոխվում է Տոտենհեմ
«Ինտերի» ձախ վինգեր Իվան Պերիշիչը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Տոտենհեմ»։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբը վերջնական համաձայնության է հասել խորվաթ հարձակվողի հետ, ում հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
33-ամյա ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ իր գործակալի հետ կմեկնի Լոնդոն, բուժզննում կանցնի նոր ակումբի համար և ավարտին կհասցնի գործարքը։
Նշվում է, որ «խցնանների» ներկայացուցիչներն «Ինտերին» արդեն տեղյակ են պահել, որ Պերիշիչը համալրելու է «Տոտենհեմի» շարքերը։
Հավելենք, որ Իվան Պերիշիչը «ներաձուրիների» կազմում հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 254 հանդիպում` դառնալով 55 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Իվան Պերիշիչ, Տոտենհեմ, տրանսֆերներ