Գործարքը կայացած է. Պաու Տորեսը տեղափոխվում է Աստոն Վիլլա
«Վիլյառեալի» կենտրոնական պաշտպան Պաու Տորեսը կարիերան կշարունակի «Աստոն Վիլլայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։
Աղբյուրի փոխանցմամբ` «առյուծները» գործարքի դիմաց վճարելու են իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրում առկա հրաժարագնից քիչ գումար, որը 45 մլն եվրո է։
Հաղորդվում է, որ Բիրմիմգհեմը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին շաբաթներ շարունակ կապի մեջ է եղել 26-ամյա պաշտպանի հետ` համոզելով նրան համալրել հենց «Վիլլայի» շարքերը։
Հատկանշական է, որ իսպանացի մասնագետը 2020-2022 թ. Տորեսի հետ աշխատել է հենց «Վիլյառեալի» կազմում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ «Վիլլան» գործարքի դիմաց «դեղին սուզանավին» վճարելու է 40 մլն եվրո, իսկ Տորեսը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ այս գործարքը դառնալու է «առյուծների» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը, և կգերազանցի Էմիլիանո Բուենդիայի ռեկորդը, ում դիմաց 2021 թ. ամռանը «Նորվիչին» վճարել են 38,4 մլն եվրո։
Վերջում ավելացնենք, որ Պաու Տորեսը «Վիլյառեալի» սան է, որի կազմում անցկացրել է 173 հանդիպում` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Նիկոլո Սկիրա, Ունայ-Էմերի, Պաու Տորես, Վիլյառեալ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո