Գործարքը կայացած է. Նիկոլո Ձանիոլոն փոխում է ակումբային գրանցումը
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «առյուծները» «գայլերին» կվճարեն 20 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։
23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է նաև հրաժարագնի կետ. այն կազմելու է 35 մլն եվրո։
Ձանիոլոն արդեն մեկնում է Ստամբուլ` բուժզննում անցնելու համար, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Հավելենք, որ Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` ացկացրած 124 խաղում դառնալով 24 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գալաթասարայ, Նիկոլո-Ձանիոլո, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո