Գործարքը կայացած է. Մատեո Կովաչիչը տեղափոխվում է Ման. Սիթի
«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «քաղաքաբնակները» վճարելու են 25 մլն ֆունտ։
Եթե Կովաչիչը մանկունյական ակումբի կազմում նվաճի տիտղոսներ, ապա «Սիթին» «թոշակառուներին» հավելավճարի տեսքով կվճարի ևս 5 մլն ֆունտ։
Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ խորվաթ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2018 թ. օգոստոսից` անցկացրած 221 խաղում դառնալով 6 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Մատեո Կովաչիչ, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո