Գործարքը կայացած է. Կլեման Լանգլեն տեղափոխվում է Տոտենհեմ

Գործարքը կայացած է. Կլեման Լանգլեն տեղափոխվում է Տոտենհեմ

08/07/2022 - 12:18

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն 2022/23 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Տոտենհեմի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։

Այժմ ակումբները պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ստորագրումից հետո «Տոտեմհեմը» կհայտարարի տրանսֆերի մասին։

Հաղորդվում է, որ «Տոտենհեմի» ու Լանգլեի միջև կնքվելիք վարձակալական պայմանագիրը լինելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որը, սակայն, չի ունենալու գնման կետ։

Սպասվում է, որ առաջիկա օրերին 27-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի «Տոտենհեմի» համար ու ավարտին կհասնցի իր տեղափոխությունը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի պաշտպանը «բլաուգրանայի» շարքերը համալրել է 2018 թ. հուլիսին, որի կազմում անցկացրել է 158 հանդիպում` դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023