Գործարքը կայացած է. Անդրե Օնանան տեղափոխվում է Ման. Յունայթեդ
«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կոզմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց, հավելավճարները ներառյալ, «կարմիր սատանաները» վճարելու են 55 մլն եվրո։
Կամերունցի դարպասապահը մանկունյական ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «5+1» ձևաչափով` մինչև 2028 թ. հունիսի 30-ը, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
27-ամյա դարպասապահը հաջորդ շաբաթ կմեկնի Անգլիա` բուժզննում անցնելու և տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ տեղեկացնում է, որ Օնանան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում տարեկան կվաստակի 7 մլն եվրո աշխատավարձ։
Նշենք, որ Անդրե Օնանան կդառնա ֆուտբոլի պատմության երրորդ ամենաթանկարժեք դարպասապահը` շրջանցելով իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, ում դիմաց «Յուվենտուսը» 2001 թ. ամռանը «Պարմային» վճարել է 53 մլն երո։
Նշենք, որ պատմության ամենաթանկարժեք դարպասապահը Կեպա Արիսաբալագան է («Ատլետիկ Բիլբաո» -> «Չելսի», 80 մլն եվրո), ում հաջորդում է Ալիսոն Բեկերը («Ռոմա» -> «Լիվերպուլ», 62,5 մլն եվրո)։
Հավելենք, Անդրե Օնանան «Ինտերի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից, որի մարզաշապիկով դաշտ է դուրս է եկել 41 անգամ` դարպասը 19 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Օնանա, Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո