Գործարքը կայացած է. Ալեքսիս Մաք Ալիսթերը տեղափոխվում է Լիվերպուլ
«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։
Կողմերի միջև պայնանագիրը կնքվելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ առաջիկա ժամերի արգենտինացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի մերսիսայդյան ակումբի համար։
Աղբյուրի փոխանցմամբ` «Լիվերպուլը» կարողացել է նվազեցնել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց նախատեսված 60-65 մլն ֆունտ արժեքն ու վճարելու է նախատեսվածից էականորեն քիչ գումար։
Հավելենք, որ Ալեքսիս Մաք Ալիսթերը «Բրայթոնի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հունվարից` անցկացրած 112 հանդիպում դառնալով 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս Մաքալիսթեր, Բրայթոն, Լիվերպուլ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո