Գոռ Սահակյանը` Եվրոպայի փոխչեմպիոն 🎥
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը (73 կգ) դարձավ աշխարհամասի փոխչեմպիոն։
20-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 338 կգ (153+185) արդյունքը և արծաթե մեդալի արժանացավ։ Սահակյանը նաև փոքր բրոնզե մեդալներ նվաճեց պոկում և հրում վարժություններում։
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ թուրք Յուսուֆ Գենչը` ցույց տալով երկամարտի 348 կգ (154+194) արդյունք։
Հիշեցնենք, որ Գոռ Սահակյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր եղել 67 կգ քաշային կարգում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գոռ Սահակյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ