Գոնսալո Իգուայինի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցեց «Ցինցինատիի» դեմ. գրանցվեց 4:4 հաշիվը։
Հանդիպման հերոսներից դարձավ «Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, ով 3 անգամ գրավեց մրցակցի դարպասն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։
Հատկապես տպավորիչ ստացվեց արգենտինացի հարձակվողի առաջին գոլը, երբ տուգանայինից կատարած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ։
Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոնսալո-Իգուային, Ինտեր-Մայամի, ՄԼՍ