Գոյություն ունի միայն մեկ Ռոնալդո․ հայրը ծաղրել է իր տղային?
Twitter-ի օգտատերերից մեկը մի կողմից դաժան, մյուս կողմից էլ հումորային և զվարճալի տեսանյութ է հրապարակել։
Փոքրիկ տղան, ով, ըստ երևույթին, «Չելսիի» երկրպագու է, հորը խնդրել է իր մազերը կտրել այնպես, ինչպես «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուինն է։
Տղան հորը հեռախոսով ցույց է տվել Կրիշի նկարը՝ ասելով, որ այդ սանրվածքով ավելի լավ տեսք կունենա, իսկ հայրն ամեն դեպքում տղայից ճշտել է՝ արդյո՞ք նա համոզված է, որ ուզում է ունենալ այդ սանրվածքը, թե՞ ոչ։
Հայրը չի կատարել որդու խնդրանըք և նրա մազերը կտրել է Ռոնալդոյի՝ 2002 թվականի հանարահայտ սանրվածքի նման։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ռոնալդո