Գոլային հրավառություն Փարիզում?
Ֆրանսիական Լիգա 1-ի կենտրոնական հանդիպման շրջանակում իրար դեմ էին մրցում ՊՍԺ-ն ու «Մոնակոն»։ Հանդիպումը մեզ ուրախացրեց գոլառատությամբ, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3։
Առաջին խաղակեսում գրանցվեց 5 գնդակ։ Նախ՝ 3-րդ րոպեին աչքի ընկավ Նեյմարը, ապա շատ արագ մոնեգասկները հաշվի մեջ առաջ անցան․ աչքի ընկան Ժելսոն Մարտինշն ու Վիսամ Բեն-Յեդերը։ Գոլերը գրանցվեցին 7 և 13-րդ րոպեներին։
Սակայն, փարիզյան ակումբը ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակով։ 24-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆոդե Բալո Տուռեն, իսկ 42-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը։
Երկրորդ խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, բայց Ռոբերտ Մորենոյի սաներին հաջողվեց փրկել հանդիպումը։ 70-րդ րոպեին Իսլամ Սլիմանին դրեց հանդիպման վերջակետը՝ 3։3։
Թոմաս Տուխելի սաները 46 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Մոնակոն» 29 միավորով 8-րդն է։
# Թոմաս ՏՈւխել, Իսլամ Սլիմանի, Լիգա-1, Մոնակո, Նեյմար, ՊՍԺ, Ռոբերտ Մորենո, Վիսամ Բեն-Յեդեր