Գոլային հրավառություն Դորտմունդում. Բայերը ջախջախեց Բորուսիային🎥
Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Բայերի» հետ։
Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ հանդիպում ստացվեց ու գրանցվեց բավական անսպասելի արդյունք. «Բայերը» հյուրընկալվելիս հաղթեց 5:2 հաշվով։
Լևերկուզենը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտ Անդրիխը, Ֆլորիան Վիրցը, Ջոնաթան Տահն ու Մուսա Դիաբին, իսկ «Բորուսայի» պաշտպան Մանուել Ականջին գրավեց սեփական դարպասը։
«Բորուսիայի» գոլն իր անվան դիմաց գրանցեց Շտեֆեն Տիգեսը, իսկ հյուրերի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Բայերը» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Բորուսիան» մնաց 43 միավորով և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Մանուել Ականջի, Մուսա Դիաբի, Շտեֆեն Տիգես, Ջոնաթան Տահ, Ջոնաթան Ֆրիմպոնգ, Ռոբերտ Անդրիխ, Ֆլորիան Վիրց