Գոլ, ինքնագոլ, կարմիր քարտ! «Սարագոսայի» ֆուտբոլիստի «կատարյալ հեթ-տրիկը» 🎥
Գոլ, ինքնագոլ, կարմիր քարտ! «Սարագոսայի» ֆուտբոլիստի «կատարյալ հեթ-տրիկը» 🎥
09/02/2026 - 12:00

Իսպանիայի Սեգունդայի 25-րդ տուրում «Սարագոսան» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է խաղացել «Էյբարի» հետ։

Տանտերերից «կատարյալ հեթ-տրիկ» է գրանցել թիմի նորեկ Ջավադ Էլ Յամիքը։

Մարոկկացի պաշտպանը 26-րդ րոպեին բացել է հաշիվը, 55-րդ րոպեին նրա ինքնագոլից հետո «Էյբարը» խփել է պատասխան գոլը, իսկ 90+3-րդ րոպեին ֆուտբոլիստը կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել` հեռացվելով դաշտից։

Ընդ որում, 33-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ էր սաուդյան «Ալ Նաժմայից» տեղափոխվել «Սարագոսա» և ակումբ վերադարձից հետո առաջին հանդիումն էր անցկացնում։

Էլ Յամիքը «Սարագոսայում» հանդես է եկել նաև 2019/20 մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Նա ակումբում 15 խաղում 1 գոլ ու 1 ասիստ է գրանցել։

Կենտրոնական պաշտպանն առավել հայտնի է Մարոկկոյի ազգային հավաքականում ունեցած մրցելույթների շնորհիվ, որի կազմում աշխարհի 2022թ. առաջնությունում զբաղեցրել է չորրորդ տողը, իսկ Աֆրիկայի ազգերի գավաթի 2025թ. խաղարկությունում դարձել է փոխչեմպիոն։ Նա հավաքականում 41 խաղում 4 գոլ է խփել։

«Էյբարը» Իսպանիայի երկրորդ լիգայում 32 միավորով 14-րդ տեղում է, «Սարագոսան»` 23 միավորով նախավերջին` 21-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026