Գոլ, ասիստ ու վաստակած 11-մետրանոց! Բարսեղյանի ֆանտաստիկ բենեֆիսն ու «Սլովանի» հաղթանակը 🎥
Սլովակիայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Զեմպլին Միխայլովցեին»։
Հյուրերի բոլոր գոլերում ներգրավվածություն է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը գոլ է խփել, ասիստ կատարել և վաստակել 11-մետրանոց։
32-ամյա ֆուտբոլիստն օգնել է աչքի ընկնել սլովենացի հարձակվող Անդրաժ Շպորարին, որը նաև իրացրել է Բարսեղյանի վաստակած 11-մետրանոցը` գրանցելով դուբլ։
Բարսեղյանը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 17 խաղում խփել է 7 գոլ, կատարել 4 ասիստ։
«Սլովանը» 49 միավորով առաջին տեղում է, «Զեմպլին Միխայլովցեն»` 29 միավորով 6-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml